ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փայլել է իր հումորի զգացմունքով Թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ: Ընթրիքի ժամանակ, որին մասնակցել են մի շարք անվանի դերասաններ, Օբաման ծիծաղել է թե մասնակիցների, թե իր վրա:Այս մասին հաղորդում է ABC գործակալությունը:

Հետևելով արարողության լրագրողական թեմատիկային` Օբաման ցույց է տվել ամսագրերի մի քանի շապիկներ իր նկարով«Ես ստիպված եմ ընդունել, որ այլևս նախկինի մահմեդական-սոցիալիստը չեմ»,- նշել է ԱՄՆ նախագահը ցույց տալով իր նկարը, որտեղ պատկերված է մազափնջով:

Սակայն ամենից ավել խնջույքի մասնակիցներին ուրախացրել է այն պահը, երբ Օբաման ամենայն լրջությամբ ներկայացրել է իր կենսագրական ֆիլմը,որի ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը: «Ես մի փոքր անհանգստանում եմ Սփիլբերգի նոր նախագծով, որի նկարահանմանը անձամբ հետևել եմ, եկեք միասին նայենք այն»,- նշել է Օբաման` ներկայացնելով Սպիտակ Տան կայքում տեղադրված տեսահոլովակը:

Այնուհետև կադրում հայտնվում է Սփիլբերգը և ներկայացնում ֆիլմի ստեղծման դրդապատճառները: «Իմ նախկին ֆիլմը Լինքոլնի մասին աննախադեպ հաջողություն է ունեցել, և ես մտածում էի, ինչ կարելի է անել հետագայում և գիշերը որոշեցի այն նվիրել Օբամային:Շատ դժվար է պատկերել գործող նախագահին, ուստի ես ընտրեցի Լինքոլնին նախորդ ֆիլմում մարմնավորած Դենիել Դեյ Լույիսին:

Այն պահին, երբ էկրաններին պետք է հայտնվեր դերասանը, հանդիսատեսների առաջ վերջինիս դերում հայտնվել է Բարաք Օբաման` ձև անելով, որ Դանիել Դեյ Լուիսն է կերպարի մեջ:

«Դուք չեք պատկերացնի ինչքան դժվար է ամեն օր այս ականջները դնել, չեմ հասկանում` ինչպես է նրան հաջողվում»,- ասել է կերպարի մեջ մտած Օբաման: