Հայաստանում տեղակայված ՀՌՕ ռուսական ռազմակայանի «Կամխուդ» հրաձգարանում սկսվել է դիպուկահարների վարժանքը

Այս մասին հայտնում է ՀՌՕ շտաբը:

«Վարժանքների ընթացքում բարդ պայմաններում դիպուկահարները կիրառելու են «Ռատնիկ» ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքը: Պարապմունքների մեծ մասը կանցկացվի գիշերային ժամերին` գիշերային տեսողության սարքերի օգտագործմամբ: Երիտասարդ դիպուկահարների նախապատրաստման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվելու է զույգով մարտ վարելիս հատուկ մարտավարական և կրակային ուսուցմանը»:

Վարժանքներին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող: Ուսուցումն անցկացվելու է մեկ ամիս` ծովի մակերևույթից ավելի քան 1.6 հազար մետր բարձրության վրա` օդի-20 աստիճան ու քամու մինչև 15մ/վ արագության պայմաններում: