Պաշտպանության նախարարության մայիսի 9-յան զորահանդեսի պատրաստությունները տհաճ անակնկալի են վերածվել Վնուկովա և Դոմոդեդովա միջազգային օդանավակայանի բազմաթիվ ուղևորների համար: «Известия» -ի բազմաթիվ աղբյուրների համաձայն ռազմական վարչությունը զորավարժությունների համար պաշարել է Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի օդային միջանցքը, որի պատճառով շուրջ երկու տասնյակ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներ հետաձգվել են մի քանի ժամով, իսկ ուղևորները ստիպված են եղել մնալ օդանավակայանում: «Известия» -ի տվյալներով թռիչքների հետաձգումներ սպասվում են նաև մայիսի երեքին և յոթին, որոնք պայամանավորված են լինելու ռազմական օդուժի օգտագործմամբ:

Անցած կիրակի օրը` ապրիլի 28-ին, մի շարք մայրաքաղաքային օդանավակայաններում նկատվել է ուղևորների կուտակումներ: Մասնավորապես Դոմոդեդովա օդանավակայանում հետաձգվել է շուրջ երկու տասնյակ թռիչք: Թռիչքների մեծ մասը ուղղված են եղել ծովահանգստային քաղաքաներ Շարմ ալ Շեյխ, Խուրգադա, Պարդուբիցե, Իրակլիոն և Անթալիա:

Բացի թռիչքների հետաձգումը խնդիրներ են առաջացել նաև մայրաքաղաքի օդանավակայաններում ինքնաթիռների վայրէջքի հետ կապված:Համաձայն գործակալության տվյալների մի շարք ինքնաթիռներ ստիպված են եղել օդում մնալ 40-50 րոպե և ավելին: