Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել պայթուն, որի պատճառով տասնյակ մարդիկ հայտնվել են փլատակների տակ: Այս մասին հայտնում է Associated press գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմիններին:
Գործակալության հաղորդմամբ Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնում տեղի է ունեցել պայթուն: Վկաները նշում են, որ կենտրոնական փողոցը լցված է շինարարական կառույցների բեկորներով:
«Ներկայումս զոհերի ստույգ թվի մասին մենք տվայլներ չունենք: Փլատակների տակ հանարավոր է հայտնվել են տասնյակ մարդիկ»,- այս մասին գործակալությանը հայտնել են իրավապահ մարմինները:
Պայթունի վայրում աշխատում են փրկարար մի շարք ջոկատներ: Վերջին տվյալների հիման վրա շուրջ 13 վիրավորի տեղափոխել են հիվանդանոց :
Պայթունի պատճառները դեռևս չեն պարզվել: