Այսօր՝ ապրիլի 29-ին մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան, որի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին առաջարկեց քննարկել նախորդ քառօրյաին կիսատ մնացած հարցը, իսկ կիսատ էր մնացել «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողվ ստեղծելու» հարցը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունենալով Աժ ամբիոնից ասաց, որ իրենց խմբակցությունը կողմ է այս հանձնաժողովի ստեղծմանը և պաշտպանում են հեղինակների ներկայացրեծ նախագիծը:
Նշենք, որ այս նախագիծը ԱԺ էին բերել ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները:
«Այն առաջարկները, որոնք ընդունելի կլինեն ՀԱԿ մեր գործընկերների համար մեզ համար կլինեն ընդուելի»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դիմելով նախագծի հեղինակներին առաջարկեց, որ այս հանձնաժողովի ստեղծման հարցը քննարկեն հաջերդ քառօրյայի ժամանակ՝ հաշվի առնել այս ընտրական շրջանը:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով համահեղինակներից է նախագծի իր ելույթում անդրադարձավ ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանի առաջարկներին, որոնցից ընդւնելի համարեց գրեթե ոլորը, բացի առանցքային մեկ հարցից.« Քրեական գործին մասնակցած և մասնակցող հետաքննիչները, քննիչները , հանձնաժողովին պարզաբանումներ են տալիս միայն սեփական նախաձեռնությամբ, սա արդեն բոլորովին ընդունելի չէ, որովհետև դուք շատ լավ հասկանում եք, որ բոլոր քննիչները և հատկապես հետաքննիչները, օպերատիվ աշխատողները և այլն.. բոլորը միասնական հերթապահության տակ գտնվող ծառայության մեջ են»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց, որ այս դեպքում իրենք հանձնաժողովին զրկում են նրանցից որևէ պատսխան ստանալուց:
Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ նաև Գալուստ Սահակյանի առաջարկությանը և ասաց.«Ես համաձայն եմ շարունակել քննարկումները փոփոխությունների վերջնական տարբերակ համար, քանի որ հեղինակը ես եմ նախագծի, ես իրավունք ունեմ պահանջել քվեարկության դնել ինձ համար նախընտրելի ժամանակ և տարբերակով»:
ԱԺ հաջորդ քառօրյա նիստերը մեկնարկելու են մայիսի 20-ից 23-ը: