Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվից «Ժողովուրդ» օրաթերթի հայցն ընդդեմ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի գործով դատավճիռը: Դատավոր Նաիրա Ավետիսյանը մերժեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի և խմբագրության հայցը:
Հիշեցնենք, որ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն օրաթերթի լրագրողի հետ զրույցում վերջինիս անվանել էր պրաստիտուտկա:
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք բոյկոտել են դատական նիստը և չեն էլ լսել, թե դատավորն ինչ հիմնավորումներ է ներկայացրել՝ գործը մերժելիս:
«Պարզ երևում է, որ դատավորները շարունակում են պաշտպանել օլիգարխների շահերը: Нրանց լկտի պահվածքը շարունակում են պաշտպանել, իրենք շարունակում են այնպես անել, որ բավարարված մնան միայն օլիգարխները և ոչ թե լրագրողները»,- ասաց Սոնա Գրիգորյանը:
Այն հարցին, թե դիմելու՞ են վճռաբեկ դատարան՝ Սոնա Գրիգորյանն ասաց.«անպայման դիմելու ենք»: