«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած դեռևս հույժ գաղտնի են պահվում Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները, սակայն իշխանական և իշխանամերձ շրջանակներում արդեն իսկ հստակություն կա, և առկա է նախագծի նախնական տարբերակը, ավելին՝ հաշվարկել են նաև, թե որքան գումար կպահանջվի, որպեսզի կյանքի կոչվի մի շարք առաջադեմ երկրներում, իսկ անցած տարվանից Ղրղզստանում կիրառված քվեարկության Էլեկտրոնային տարբերակը։ Մոտավորապես 20 միլիոն դոլար կպահանջվի, որի համար արդեն բանակցություններ են ընթանում միջազգային կազմակերպությունների հետ։ Երեկ, սակայն, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր լրագրողին վստահեցրել Է, թե իրեն ոչինչ հայտնի չէ. «Երբ լինի նախագիծը, այն ժամանակ էլ կխոսենք»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: