«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնում կնշանակվի Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար Արման Սաղաթելյանը։ Ըստ լուրերի՝ Սաղաթելյանի նշանակման քաղաքական որոշումն արդեն կայացված է, և նա այս օրերին զբաղված է նոր պաշտոնի հետ կապված տեխնիկական խնդիրների լուծմամբ։ Ենթադրվում է, որ Հանրային ռադիոյի նոր տնօրենի նշանակման մասին կհայտարարվի փետրվարի սկզբին։

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը թափուր է նախկին տնօրենի՝ Արմեն Ամիրյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 8-ին ներկայացրած հրաժարականից հետո։ Վերջինս հետագայում նշանակվեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնում։ Նշենք նաև, որ Արման Սաղաթելյանը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարվեց անցած տարվա հուլիսի 18-ին։ Նա իր հրաժարականը պատճառաբանել էր մասնավոր սեկտորում աշխատանքի անցնելու ցանկությամբ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: