«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ոստիկանապետ Վովա Գասպարյանը կրկին «բեմի» վրա էր։ Կոլեգիայի նիստի ժամանակ նա մշակված թատերական ձայնով հրահանգներ է իջեցրել և «ահասարսուռ» սպառնալիքներ հնչեցրել՝ հատկապես ուղղված ՃՈ-ին։ «Կոռուպցիան էս համակարգում ես կոչնչացնեմ հիմնովին, սկսած Ճանապարհային ոստիկանությունից, վերջացրած մյուս համակարգերով․․․ մեր հասարակությունը մեզ չի վստահում, այդ թվում նաև ճանապարհային ոստիկանների որոշ աշխատակիցների լկտի պահվածքի և նրանց աշխատաոճի պատճառով։
Հարկահավաք կազմակերպել, հարկեր տալ՝ մատով ցույց տալով, որ վերևներին ենք տալիս․ ձեռքներդ կկտրեմ։ Եթե համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասած հասկացությունը, կոչնչացնեմ ամբողջ ծառայությունը, խոսքս էս պարագայում ուղղում եմ Ճանապարհային ոստիկանությանը»,- ասել է նա։ Փոխարենը «հպարտացել» է ոստիկանական զորքերով, որոնք լավագույնս ծառայում են իշխանություններին»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: