«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե իր բնակարանի գողության բացահայտման գործընթացն ինչ փուլում է, եւ արդյոք ինքը որեւէ կասկածներ ունի: Սակայն վերջինս մեր կողմից հնչեցված բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց. «Երեւի Դուք ինձանից ավելի շատ եք հետաքրքրված: Ոչ մի բան չկա, նախաքննությունն ընթացքի փուլում է: Այս պահին ոչ մի բան չկա: Նախաքննությունից հետո կպարզվի, կիմանանք:
Կարո՞ղ է ինձանից շատ եք ուզում իմանալ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 13-ի երեկոյան անհայտ անձը կամ անձինք մուտք էին գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն եւ հափշտակել զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար: Ընդհանուր գողոնը մոտավոր հաշվարկներով կազմել է մոտ 200 հազար դոլար»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: