Ադրբեջանական haqqin.az կայքը հարցազրույց է վերցրել ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ,"Արդար Ռուսաստան" խմբակցության նախագահ և Պետդումա ներկայացված "Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող" նախագծի համահեղինակ Սերգեյ Միրոնովի հետ...Բազում հարցերից զատ բաքվեցի լրագրողը չէր կարող չանդրադառնալ վերը նշված վերջին հարցին,որին ի պատասխան Ս.Միրոնովը տվել էր բավական ԱՄԲՈՂՋԱԿԱՆ պատասխան՝մեծ տհաճություն պարգևելով ազերի լրագրողին...Ազերի լրագրողը ավելի թուրք երևալու համար հետևյալ ձևակերպումով է հարցն ուղղում Միրոնովին."Որքանո՞վ է կարևոր ՌԴ-ի համար ձեր կողմից ներկայացված օրինագիծը,եթե ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռ 1995 թ-ին...Թե՞ դուք սրանով ցանկանում եք խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար,որի հետ ՌԴ-ի հարաբերությունները հիմա վատ են...Արդյո՞ք այս օրենքի ընդունումը չի հանգեցնի ազգամիջյան հարաբերությունների սրմանը ՌԴ-ում՝կոնկրետ այնտեղ բնակվող ադրբեջանցիների և հայերի միջև...Միրոնովի պատասխանը բավական ուսանելի է անգրագետ և լկտի ազերիների համար,որից կմեջբերիմ ամենաուշագրավ դրվագները..."XX-րդ դարի առաջին ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝հայերի,ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունն է...Այն իրականացվել է մասսայական սպանդի և բռնագաղթի միջոցով,որի հետևանքը՝ մահն էր...Պետք է փաստել,որ հենց երիտթուրքերն են առաջին անգամ կիրառել ամբողջ մի ժողովրդի արագ և մասսայական սպանության պրակտիկան,որը հետագայում կիրառվեց նացիստ հանցագործների կողմից Գերմանիայում...Ուզում եմ հիշեցնել,որ պատերազմական հանցագործությունները, այդ թվում`ցեղասպանության փաստերը, վաղեմություն չունեն...Ես կարծում եմ,որ մեր ներկայացրած օրինագիծը կսթափեցնի նրանց,ովքեր փորձում են մոռացության մատնել անմեղ մարդկանց մասսայական սպանությունները և անցյալի դաժան մեթոդները կիրառել հիմա...Այս օրինագիծը նաև հուսալի արգելք կհանդիսանա այն արատավոր և ցինիկ երևույթներին,որոնք հիմա կիրառվում են՝ պատմությունը վերանայելու ուղղությամբ...Իմ խորին համոզմամբ,ոչ մի ազգամիջյան խնդիրներ էլ հայերի և ադրբեջանցիների միջև ՌԴ-ում չի լինի,իսկ մարդատյաց քարոզով և գործունեությամբ զբաղվողների համար այն ևս մեկ արգելք կհանդիսանա... ",-ասել է Միրոնովը...
Հարցազրույցի մեջ Ս.Միրոնովն անդրադարձել է նաև անցյալ տարվա նոյեմբերին սիրիական օդում ռուսական СУ-24 կործանմանը,այն մեկնաբանելով հետևյալ կերպ."Ի դեպ,պետք է ասեմ, որ այս իրավիճակում, Թուրքիան, ցույց տվեց աշխարհին, իր իսկական դեմքը`որպես ահաբեկիչների հանցակից և անկանխատեսելի գործընկեր...Ռոսական СУ-24-ին թիկունքից հարվածելը վերջնականապես Թուրքիային դրեց XXI-րդ դարի բարբարոսների շարքում..."
Հ.Գ.Այս պարագայում ասում են՝ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ...
Զարմանալի է,որ փողոցային պահվածքով հայտնի ազերի լրագրողը չի վիրավորել Ս.Միրոնովին,ինչպես դա շատ դեպքերում անում են նա և իր "կոլեգաները" "սովորական մահկանացուներից" հարցազրույց վերցնելիս,երբ պատասխանները նրանց չեն բավարարում կամ իրենց սեփական կարծիքին անհամահունչ են...
Գագիկ Համբարյան