«Հրապարակ» թերթը գրում է.
«Իրեն բարեգործությանը, սպորտին նվիրած Գագիկ Ծառուկյանը նոր բիզնես է սկսել։ Նա իր ջերմոցներում բանան է աճեցնում։ Խոսքը ոչ թե սովորական, այլ գաճաճ բանանների մասին է, որոնցից կան նաև որոշ սուպերմարկետներում և անհամեմատ թանկ են, քան սովորական բանանը: Լավատեղյակ անձը վստահեցրեց, որ Ծառուկյանի բանանները միայն դրսի սպառման համար են, եւ արդեն որոշակի խմբաքանակ արտահանվել է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: