«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին մեկ ամսում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել մանդարին եւ նարինջ: Այսպես՝ անցած տարվա նոյեմբերից մինչ այս տարվա հունվարի 21-ը Վրաստանից ՀՀ ներմուծվել է 1 հազար 229 տոննա, Թուրքիայից՝ 131 տոննա, Իրանից՝ 2.9 տոննա, Պակիստանից՝ 186 տոննա, Եգիպտոսից՝ 285 տոննա մանդարին: Նույն ժամանակահատվածում Վրաստանից ներմուծվել է՝ 13, Եգիպտոսից՝ 2 հազար 564, Թուրքիայից՝ 1 հազար 999, էկվադորից՝ 100 կգ, Իրանից՝ 119 տոննա նարինջ: Ի դեպ, Թուրքիայից եւ Պակիստանից ներմուծված ապրանքատեսակների նկատմամբ ՍԱՊԾ-ն խիստ հսկողություն է սահմանել: Տեղեկացնենք, որ ՌԴ-ն այս տարվա հունվարի 1-ից արգելում է Թուրքիայից մի շարք ապրանքների ներմուծումը, այդ թվում նաեւ մանդարինի ու նարնջի: Ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին թուրքական զինուժի կողմից Սիրիայում «Սու-24» ռմբակոծիչը խոցելուց հետո»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: