«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Թվում էր, թե ՀՀ դատախազության «ներքին մաքրումները» ավարտվել են, սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը տարին սկսել է «հին կադրերից» ազատվելով, որպեսզի համակարգում վստահելիներով շրջապատվի:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտոնավարման սկզբից՝ 2013-ի հոկտեմբերից, ակնհայտ էր, որ նա ցանկանում է ազատվել, այսպես կոչված, «հին կադրերից»: Այդ գործընթացը Գևորգ Կոստանյանի համար առանցքային նշանակություն ուներ, քանի որ միայն այդկերպ նա կկարողանար դատախազության համակարգն իր հսկողության տակ վերցնել:

Արդյունքում, դատախազության համակարգում աննախադեպ կադրային ջարդ տեղի ունեցավ, և մոտ երեք ամսում շուրջ 100 դատախազներ դիմում գրեցին, ազատվեցին:

Թվում էր՝ դատախազության «ներքին մաքրումները» ավարտվել են, սակայն, ինչպես պարզվում է, այդքան էլ այդպես չէ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: