Սա էլ կանցնի...
Երկու օր է քննարկվում է Վանո Սիրադեղյանի ընտանիքը, նրա գրվածքները և նրա անձը: Սա նորմալ երևույթ է, ինչ-որ ժամանակահատվածը մեկ մարդիկ կարոտում են, կամ հիշում են անցյալն ու անցյալի հետ կապված դեպքերը: Սա մարդկային ու հասարակական հոգեբանության արտացոլանքն է հայ իրականության մեջ:
Յուրա Մովսիսյանը փաստորեն ՌԴ-ում գերի է եղել մեր քթի տակ, իսկ մենք դա չենք էլ նկատել: ԱՄՆ մեկնելու համար Յուրան ստիպված է եղել դիմել ռուսական մաֆիային, որ իրեն թողնեն գնա սպարտակից: Քանի հոգի է այս անհավանական պատմությանը հավատում, թող ձեռք բարձրացնի:
Ես սպասում եմ այն հայտարարությանը, թե երբ մշնախը կկանգնի ու կասի, որ Դոլմամայի ու նրա հարակից շենքերը Հին Երևանի մի մասնիկն են, պատմական արժեք են ու պետք է չքանդվեն:Եվ այստեղ արթնացա ու հասկացա, որ նույնիսկ երազի մեջ նման բանի սպասելը անիմաստ է:
Ռուբլին երեկ վայրիվերումների մեջ էր ու ի վերջո բազմաթիվ ռեկորդներ սահմանելով ՌԴ-ին դրեց ծանր կացության մեջ: ՌԴ-ի հարևան եվրոպական երկների աչքը լույս: Հեսա դոլարներն ու Եվրոները կվերցնեն ու կմտնեն ՌԴ առևտուր անելու: Ահա այսպիսի Բարի ՌԴ, բայց սա էլ կանցննի ու այսպես չի մնա:
Էդգար Սասունցի Խաչատրյան


