Ռուսաստանի կողմից Իռլանդիայի շանտաժը իրավաբան Սերգեյ Մագնիտսկու սպանությանը մասնակցած պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառելու համար անընդունելի է: Այս մասին Irish Times-ի հաղորդմամբ նշել է Եվրախորհրդրանում լիբերալդեմոկրատական կուսակցության ղեկավար Գի Վերխովստադը:
Նա նաև հայտնել է, որ այդ հարցը պետք է բարձրացվի Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու Եկատերինբուրգում հունիսի սկզբին:
«Ռուսաստանի կողմից ճնշումը կամ ռուս երեխաներին որդեգրելու արգելքը պետք է միակարծիք դիրքորոշումով ԵՄ-ի կողմից»,- ավելացրել է Բելգիայի նախկին վարչապետը:
Չորեքշաբթի օրը Իռլանդիայի արտաքին գործերով հանձնախումբը վերանայելու է սենատոր Ջիմ Վոլշի միջնորդությունը, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել «Մագնիտսկու ցուցակի» մեջ ընդգրկված քաղաքական գործիչների նկատմամբ:
Դուբլինում Ռուսաստանի դեսպան Մակսիմ Պեշկովը արդեն դեռևս մարտ ամսին հանձնախմբին գրավոր կերպով զգուշացրել էր, որ պատժամիջոցների կիրառման քայլերը կարող են իրենց բացասական ազդեցությունը ունենալ որբերին որդեգրելու ռուս-իռլանդական բանակցությունների վրա:
Անցած շաբաթ Ջիմ Վոլշը դեսպանի գործողությունները համարեց ահաբեկում` հայտարարելով, որ Իռլանդիան պետք է հստակ քայլերով հակազդի մարդու իրավունքների խախտումներևին: