«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի ՀՀ օրենքներով: Ովքեր այդ օրենքներից դուրս են գործունեություն ծավալում, պետք է իրենք պատասխանատվություն կրեն», -այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով զինված խմբի գործի շրջանակներում մի քանի ազատամարտիկների ձերբակալման փաստին:

Անդրադառձ կատարելով Վահան Շիրխանյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի կալանավորմանը, Պաշտպանության Նախարարն ասաց. «Եթե չլինեին փաստեր, ձերբակալություններ չէին լինի»: