Զինվորական գլխավոր հավաքակայանից եմ գալիս

Հորեղբորս տղան` Վարդանը, անվճար և բարձր առաջադիմությամբ սովորում էր Սլավոնական համալսարանում, իր կամքով դադարեցրեց ուսումը` այն զինվորական ծառայութունից հետո շարունակելու պատրաստակամությաբ: Իհարկե Վարդանի բնավորությունն ու հասկացողությունը, արժեքներն ու սկզբուքններն իր շրջապատում բոլորը գիտեն, բայց ծնողների ու հարազատների համար անակնկալ էր Վարդանի այս որոշումը:

Իրական, ոչ ձևական հայրենասիրությունը նաև էսպես է լինում, առանց դատարկ կենացների, ձևական, պաթետիկ խոսքերի...

1 ժամ առաջ Վարդանենք ուղևորվեցին ԼՂՀ:

Ձեզ բարի ծառայություն տղերք ջան

Հ.Գ. Օրը բացառիկ էր մեկ այլ առումով, էսօր ծառայությունից վերադարձավ մյուս հորեղբորս տղան` Սուրենը...

Մաղթում եմ, որ մեկը մյուսին հերթափոխով բոլորն էլ անփորձանք ծառայեն ու հասնեն իրենց ծնողներին:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Դավիթ Սանասարյանը: