Այսօր Էրեբունի պլազայում տեղի ունեցավ «Միջազգային առաջատար ուսումնական հաստատություններում ուսանելու հնարավորությունները, խնդիրները և կրթաթոշակների տրամադրման պայմանները հանրակրթական դպրոցների աշակերտների համար» թեմայով ասուլիս, որի շրջանակներում ներկայացվեց «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնի և «Ռիջենս միջազգային դպրոցի կողմից համատեղ իրականացվող միջազգային կրթաթոշակային ծրագիր՝ դպրոցականների համար:
Վերջինս հնարավորություն է տալիս 13-17տ. հայ աշակերտներին 20-100% կրթաթոշակով ուսանել Թաիլանդի «Ռիջենս» դպրոցում:
Ծրագիրը ներկայացնելու և հայ հանրությանը միջազգային դպրոցին ծանոթացնելու նպատակով Հայաստան էր ժամանել «Ռիջենս» դպրոցի տնօրեն Փիթեր Հոգանը: Վերջինիս խոսքով՝ սա եզակի հնարավորություն է հայ աշակերտի համար՝ ստանալ կրթություն միջազգային չափանիշներով: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել անգլերեն լեզվի և մաթեմատիկայի քննություն և անցնել հարցազրույց դպրոցի տնօրենի հետ:
Դպրոցը հիմնադրվել է 2000թ. և հանդիսանում է Հարավարևելյան Ասիայում անգլիական միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև Բրիտանական գիշերօթիկ դպրոցների ասոցիացիայի անդամ: Դասախոսական կազմը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, ովքեր ժամանել են աշխարհի տարբեր երկրներից:
Ծրագիրը ներկայացնողները նշեցին, որ «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնի և ՀՀ ԿԳՆ միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 2006թ. ավելի քան 120 աշակերտ է ուսանել «Ռիջենս» դպրոցում, որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի լավագույն համալսարաններում:
Տեսանյութը՝ շուտով: