«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալներից պարզվում է, որ անցած տարի ՀՀ առևտրի շրջանառությունը նախորդ՝2014 թվականի համեմատ նվազել է ավելի քան 1 միլիարդ դոլարով։ Այսինքն՝ Հայաստանի սպառողի գնողունակությունը 2015-ին նախորդ տարվա համեմատ նվազել է 1 միլիարդ դոլարի չափով։ Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեն երկուսուկես միլիարդ դոլար էլ չի կազմում։

Ինչևէ, վերը բերված թվերը տնտեսության իրական պատկերն են արտացոլում, բայց միևնույն է՝ դրանց առկայությունը ՀՀ իշխանություններին որևէ կերպ չի կաշկանդում տնտեսական աճ նկարելու գործում։

Մասնավորապես, նույն ԱՎԾ-ի տվյալներով՝2015–ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014-ի համեմատ աճել է 3,1 տոկոսով։ Միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի, թե ինչպես է ստացվում, որ տնտեսությունն աղքատանում է, ձեռնարկությունները, խանութները և կրպակները մեկը մյուսի ետևից փակվում են, բնակչությունը արտագաղթում է, սակայն տնտեսությունը թվերով աճում է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: