Ըստ շրջանառվող լուրերի, Հայաստան է ժամանել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Կայարանցի Թևոսիկը»` Թևոս Սաֆարյանը:
Նշենք, որ նա բնակվում էր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ ազատություն ստանալուց հետո: Հայտնի հեղինակությունը Հայաստան է վերադարձել եղբոր մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ:
Թևոս Սաֆարյանի եղբորը սպանել են 2014 թ.-ի հունվարի 27-ին: Նրան հայտնաբերել են Երևանի Արամի փողոցում` տան մուտքի մոտ: