Երգչուհի Եվա Ռիվասը իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել  երկրպագուների հետ կիսվելով իր մտքերով.

«Արթնացա գիշերը ժ. 2.00-ին սարսափելի երազից ճչալով: Ես նման երազներ տեսնում եմ ամեն օր, սակայն դա յուրահատուկ էր: Վերցրեցի գրիչս:

Ավելի քան 3 տարի ես չէի կարողանում անգամ ուժով իրար կապել հանգերը: Մեկուկես րոպեում գրեցի, վերջապես փակուղին ավարտվեց, այն անհետացավ, իմ հոգին նորից ունի արտացոլում, ես կարող եմ նորից գրել ու դա նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ է գնում: Ես ճիշտ էի անում, որ ոչ ոքի չէի լսում ու չէի թույլ տալիս ոչ ոքի, որ ինձ շփոթեցնի:

Շատերին դուր չէր գալիս, որ ես փոխվել եմ ու սկսել եմ այլ կերպ ապրել, սակայն մարդկանց հաճախ դուր չի գալիս այն, որ նրանց անհարմար է լինում: Հանկարծ ուրիշների մոտ ստացվում է այն, ինչ չի ստացվում իրենց մոտ … հատկապես դա վերաբերում է ամենամոտ շրջապատին: Նրանք կարծես պատրաստ են ամեն ինչի, միայն թե կախվածության շղթայից չազատեն իրենցից իրենց ընկերոջը, միայն թե նա առաջ չգնա իրենցից»: #философРивас