Երևանի ժամանակով 13-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկեց հունվարյան նստաշրջան օրակարգում ներառված Հայաստանի և Արցախի համար 2 չափազանց կարևոր զեկույցների` Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» անընդունելի վերնագրերով զեկույցների քննարկումը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկած հունվարյան նստաշրջանը 66 «կողմ» 70 «դեմ» և 45 «ձեռնպահ» ձայներով և ծափահարություններով չընդունեց Ռոբերտ Ոուլթերի `«Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:
Իսկ, Միլիցա Մարկովիչի հեղինակած հակահայ՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» վերնագրով զեկույցը: 98 կողմ, 71 դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Վեհաժողովն ընդունեց Սարսանգի ջրամբարի մասին հարցը:
Նշենք, որ ավելի վաղ ելույթ էր ունեցել հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը՝ ասելով. «Շատ հաճախ մենք հանդիպում ենք բազում դեպքերի, երբ պատմությունը ոչ միայն օգտագործվում է որպես պատմություն, այլ խեղաթյուրվում է քաղաքական գործիչների կողմից»: