Ես գտել եմ Հերմինե Նաղդալյանին էսօրվա ԵԽԽՎում տեղի ունեցածի համար համ պարգևատրելու համ պատժելու եղանակը:
Քանի որ ինքը ՀԷԿերի հանդեպ մեծ սեր ունի, առաջարկում եմ իրեն թույլատրել Արցախից ադրբեջան հոսող բոլոր գետերի վրա ՀԷԿեր սարքել, թող և փող աշխատի և ոնց ուզում ա էսօրվա պրոադրբեջանական բանաձևի տակից թող դուրս գա:
Տիգրան Քոչարյան
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկած հունվարյան նստաշրջանը 66 «կողմ» 70 «դեմ» և 45 «ձեռնպահ» ձայներով և ծափահարություններով չընդունեց Ռոբերտ Ոուլթերի `«Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:
Իսկ, Միլիցա Մարկովիչի հեղինակած հակահայ՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» վերնագրով զեկույցը: 98 կողմ, 71 դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Վեհաժողովն ընդունեց Սարսանգի ջրամբարի մասին հարցը: