Ադրբեջանում ժողովրդավարական ուժերի մոտ աճում է թերահավատությունը, թե Արևմուտքը չի կարողանում օժանդակել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս մասին հաղորդում է Eurasianet-ը:
Ժողովրդավարական ուժերի հիասթափությունը կապված է երիտասարդ ակտիվիստների ձերբակալություններով, Արևմուտքի կողմից հովանավորվող Ազատ մտածելակերպի համալսարանի փակումով, և օֆշորային կազմակերպությունների հետ կապված սկանդալի հետ, որոնք կապված են Իլհամ Ալիևի ընտանիքի հետ:
Չնայած ձերբակալությունները և համալսարանի փակման հետ կապված, տեղի ունեցան բազմաթիվ քննադատական հայտարարություններ մարդու իրավունքների կազմակերպությունների և Արևմտյան պետությունների կողմից, սակայն օֆշորային կազմակերպությունների մասին այդպիսի հայտարարություններ տեղի չունեցեն: 2012 թվականի հոկտեմբերին ԵԽԽՎ-ի որոշումը քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու մասին բանաձև չընդունելու մասին անհանգստության ալիք առաջ բերեց:
Արևմտյան պետությունների և կազմակերպությունների, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, ԵՄ, ԵԱՀԿ և Եվրախորհրդի կողմից համապատասխան պատասխանի բացակայությունը կասկած առաջացրեց նրանց նկատմամբ որպես ժողովրդավարական արժեքների տարածողների:
«ԱՄՆ և Եվրոպան հետաքրքրված են Ադրբեջանում ստատուս-քվոի պահպանման հարցում»,- այս մասին հայտնել է Լոնդոնում գործող Ադրբեջանի դեմոկրատական կազմակերպության տնօրեն Մուրադ Գասանլին և ավելացրել, որ նավթային գոտիները և գազի խողովակները, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով Աֆղանական զորքերի դուրս բերումը բացատրում են տվյալ դիրքորոշումը:
Մարտի 13-14 Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերի և պետքարտուղար Վիլայմ Հագի` Բաքու այցելության ժամանակ շատ պարզ դարձավ արևմտյան պետությունների դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ: Վերջիններս Բաքու այցելության ժամանակ հայտարարեցին, որ անհանգստացած են Բաքվում մարդու իրավունքների խախտման դեպքերով, սակայն ավելացրեցին, որ Բրիտանիան և Ադրբեջանը ունեն ընդհանուր հետաքրքրություններ տնտեսության և էներգիայի բնագավառներում: