«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ազատ է արձակվել 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված «հանցախմբի գործով» կալանավորված հանրային հեռուստաընկերության աշխատակից Արման Հայրապետյանը: Նշենք, որ կալանավորվելուց հետո հեռուստաընկերության տնօրինությունն Արման Հայրապետյանի լիազորությունները դադարեցրել է:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց հանրայինից պարզել` արդյո՞ք հեռուստաընկերության տնօրինությունը Արման Հայրապետյանի ազատ արձակվելուց հետո պատրաստվում է նրան վերականգնել իր նախկին աշխատանքին: Հեռուստաընկերությունից պատասխանեցին, որ իրենք սպասում են այս գործով դատվճռին, իսկ այս պահին միայն փոխվել է Արման Հայրապետյանի խափանման միջոցը:

Ասել է՝ Արման Հայրապետյանն իր աշխատանքին չի վերականգնվի, բայց միևնույն ժամանակ վերջնականապես չի էլ ազատվի աշխատանքից, մինչև վերջնականապես չպարզվի նրա անմեղության հարցը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: