«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2015 թվականի արդյունքներով՝ Հայաստանի հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 696 միլիարդ 514 միլիոն դրամի հարկեր և տուրքեր: Սա այն դեպքում, երբ նախորդ՝ 2014 թվականին, հազար խոշոր հարկատուները վճարել էին 700 միլիարդ 503 մլն դրամի հարկեր և տուրքեր: Ավելին՝ «Որոտանի ՀԷԿ»-ը, որ սովորաբար 3 միլիարդ դրամի սահմաններում հարկեր և տուրքեր է վճարել պետբյուջե, անցած տարի ձեռնարկության վաճառքի գործարքի արդյունքում մեծացրել է վճարումները. մոտ 17 միլիարդ դրամի հարկ է վճարել: Ու այս փաստը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ իրականում խոշոր հարկատուների վճարած հարկերը ոչ թե 4, այլ 18 միլիարդ դրամով են պակասել:

Այս երևույթը գուցե այդքան կարևորություն չունենար, եթե Հայաստանի տնտեսությունը գեր կենտրոնացած չլիներ: Ինչպե՞ս, բացատրենք: Հայաստանում գոյություն ունեն 96 հազարից ավել հարկատուներ, որոնք բոլորով միասին պետական բյուջե են վճարել 1 տրիլիոն 65 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր: Ստացվում է, որ մեր պետբյուջեի մուտքերի ավելի քան 65 տոկոսը ապահովում են հենց խոշոր հարկատուները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: