«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
««Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մեջ մտնող «Փակ շուկա» առևտրի կենտրոնը նախօրեին փակվել է և բացվել երեկ։ Առևտրի կենտրոն այցելած հաճախորդներին դիմավորել է «սանիտարական օր» գրառմամբ ցուցանակը։
Թե ինչ է նշանակում «սանիտարական օր», պարզել չհաջողվեց։ Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ «Փակ շուկայում» հաշվառում է իրականացվել պարզելու վաճառված ապրանքների քանակն ու ստացված հասույթի համապատասխանությունը։ Սովորաբար աշխարհում հայտնի բրենդների 24-ժամյա ռեժիմով աշխատող սուպերմարկետները նման «սանիտարական օր» հայտարարում են միայն բացառիկ դեպքերում, իսկ «Սիթիներում» դա սովորական բնույթ Է կրում։ Եվ դա պայմանավորված Է նրանով, որ ցանցի սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը լուրջ մտավախություններ ունի, որ իրեն բոլորը ուզում են «քցել»։ Այդ իսկ պատճառով «Սիթիները» հաճախակի այսպիսի «սանիտարական օրեր են» ունենում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: