Հնդկաստանում միլիոնատերը ձերբակալվել է ցանցում հայտնված տեսանյութի պատճառով, որտեղ վերջինիս 9 ամյա երեխան ինքնուրույն վարում է Ferrari ավտոմեքենան:Այս մասին հաղորդում է LIfenews-ը:
Հնդիկ միլիոնատեր Մուհամմեդ Նիշամը հայտնվել է ոստիականական բաժանմունքում, քանի որ թույլ էր տվել իր ինամյա որդուն վարել Ferrari ավտոմեքենան:
Կերալա նահանգի մագնատը, որը հարսոտւթյուն է ձեռք բերել ծխախոտի և անշարժ գույքի վաճառքից, համացանցում տեղադրել էր տեսանյութ, թե ինչպես է իր որդին վարում ավտոմեքենան, որի սրահում գտնվել է միլիոնատիրոջ մյուս յոթամյա որդին:
Տեսանյութը նկարահանել է երեխայի մայրը Ամալ Նիշամը բիզնեսմենի տղայի ծնունդից երկու շաբթ անց:
Կարճ տեսանյութը արագությամբ տարածվել է համացանցում և բողոքի ալիք է առաջացրել տեղացիների և իրավապահ մարմինների մոտ:
Նիշամին մեղադրանք է հարուցվել այն հարցով, որ թույլ է տվել իր ինամյա որդուն նստել ավտոմեքենայի ղեկին, որով վտանգի է ենթարկել թե իր թե իր փոքր եղբոր կյանքը:
Իշխանությունները ազատ են արձակել Մուհամմեդ Նիշամին 90 դոլար տուգանքի դիմաց: Սպորտային մեքենան բռնագրավել են, սակայն ոստիկանությունը խոստացել է վերադարձնել այն փաստաթղթերի ձևակերպումից հետո: