Ամերիկյան Forbes-ը արդեն 3-րդ անգամ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչում աշխարհի ամենաազդեցիկ մարդը: Համաշխարհային մյուս լիդերներից Բարակ Օբաման ու Անգելա Մերկելը եզրափակում են ամենաազդեցիկ մարդկանց Forbes-ի ցուցակի առաջին 3 հորիզոնականները:

YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) կողմից անցկացված առցանց հարցման արդյունքներով ևս համաշխարհային լիդերներից ամենաազդեցիկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, ինչը, բնականաբար, զարմանալի չէ: Նրան ամենաազդեցիկն են համարել հարցվածների 81 տոկոսը՝ ճնշող մեծամասնությունը:

Ըստ մեր հարցման, Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկրորդ ամենաազդեցիկն է. հարցվածների 12.8 տոկոսը նրան են ընտրել: Մեր առաջադրած հնգյակում ըստ ձայների բաշխվածության 3-րդն է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման՝ 4.3 տոկոս ձայներով: Նրան հաջորդում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ 2.6 տոկոս ձայներով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քամերոնը, ցավոք սրտի, չի ստացել ոչ մի ձայն: