Կարիճ: Բարդ և հակասական օր է: Նման օրերին նախընտրելի է մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվել, որը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան շարունակել կրթությունը կամ բարձրացնել որակավորումը:

Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները` նրանք ձեզ թվում են ոչ բավարար հետաքրքիր և դուք չեք կարողանում համախոհներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ սկսում են մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում փոխըմբռնմանը:

Աղեղնավոր: Այսօր դուք անսահման վստահ եք ձեր ուժերին, և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով նրանց շահերն ու ինքնասիրությունը:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները: Պատասխանը իրեն սպասեցնել չի տա:

Այծեղջյուր: Ուշադիր եղեք հատկապես օրվա առաջին կեսին` դա այն ժամանակահատվածն է, երբ չափից ավելի շատախոս եք: Այսօր ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը՝ դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացակամ տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր կլինի միապաղաղ գործերից անցնել ինչ-որ ավելի հետաքրքիր ու հրապուրիչ գործերի: հաճույքով կտրվեք ստաեղծագործական մոտեցում պահանջող զբաղմունքի: Աստղերի բարենպաստ ազդեցությունը կօգնի ձեզ զարմացնել ու հիացմունի պահեր պարգևել մտերիմներին:

Ջրհոս: Այսօր հատկապես ողջունելի են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, կարելի է գործարքներ կնքել և խոշոր գնումներ կատարել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:

Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, նաև չեն բացառվում տհաճ լուրերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած ծրագրերից` նախապատվությունը տալով նոր գաղափարներին: Ոչ բոլորին, սակայն կհաջողվի իրագործել հանկարծահաս մտահղացումները: 

Ձկներ: Այսօր դրական միտումների ազդեցությունը մեծ է: Միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ՝ շատ կասկածամիտ եք և հաճախ եք թաքնված մտքեր փնտրում  այնտեղ, որտեղ այդպիսիք չկան:

Օրվա երկրորդ կեսին, շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության, դուք կհարթեք բոլոր դժվարությունները,: Ոմանց համար դուք կդառնաքեք փրկօղակ, քանի որ հակված եք սիրով ու անշահախնդիր կերպով օգնել դժվարության մեջ հայտնվածներին: