«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեռևս անցած տարվա նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հրահանգել էր այսուհետ նիստերից հետո կառավարության շենքի հիմնական մուտքից դուրս գալ, այլ ոչ թե հետնամուտքից: Նա նաև հորդորել էր չխուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել էր այլևս դասը չսովորած աշակերտի պես «չծլկել»:

Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, կառավարության անդամների զգալի մասը այդպես էլ չկատարեց վարչապետի հրահանգը: Այս դեպքում խնդիրն այն չէ, որ որոշ նախարարներ ողջ տարին լրագրողներից «փախած» են, այլ այն հանգամանքը, որ տեղի ունեցածը հստակ արտացոլում է վարչապետի խոսքի արժեքը նախարարների շրջանում: Եթե այս հարցում, վարչապետի խոսքը արժեք չունի, ապա ինչպես կարելի է ակնկալել, որ լուրջ խնդիրների դեպքում այդ գնահատականը կարող է փոխվել: «Ժողովուրդ»-ն այս թեմայով հարցախույզ է կատարել մի շարք նախարարների շրջանում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: