Թուրքիայում տեղի են ունենում աննախադեպ գործողություններ. ազգայնական կառավարությունը բանակցություններ է վարում իր ոխերիմ ներքին թշնամի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ: Միաժամանակ ապրիլի 24-ին Ստամբուլում հարյուրավոր մարդիկ բացահայտորեն հավաքվել են  իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհվածների հիշատակին: Չնայած այս ամենին Թուրքիան շարունակում է մերժել ցեղասպանության փաստը և ընդհակառակը պաշտոնական դասագրքերում հաստատում են, որ հայերն են սպանել հարյուրավոր թուրքերի:Այս մասին նշում է Ալեքսանդր Դե Վալեն ֆրանսիական Atletico պարբերականում:

Ստացվում է, որ թուրքական իշխանությունները պատրաստ են հրաժարվել մեկ դար տևած մերժողական քաղաքականությունից և ազատությունը խեղդող օրենքներից հայերի ցեղասպանության հարյուրամյա տարեդարձին, որը կարող է իր ազդեցությունը ուևենալ Թուրքիայի` ԵՄ-ի թեկնածու պետության հեղինակության վրա: Դժվար է այս հարցին պատասխանել: Չնայած երկրում արդեն մի քանի տարվա ընթացքում կոչեր են հնչում քաղաքացիական հասարակության ժողովրդավարացման համար, թուրքական քաղաքական կուսակցությունները և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգային-իսլամիստական կառավարությունը չի ցանկանում մինչև այժմ պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանությունը: Ավելին այսօր Թուրքիան մեծ ճնշում է գործադրում այն պետությունների վրա, որոնք ընդունել են այն:

Այլ խոսքերով չի կարելի խոսել Անկարայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման մասին: Պետք է նշել, որ Թուրքիայում մինչև այսօր ուժի մեջ է մնում քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որի համաձայն քրեական պատասխանատվության են ենթարկվում բոլոր այն սակավաթիվ մտավորականները, որոնք համարձակվում են խախտել արգելքը և խոսել ցեղասպանության մասին: Այսպես 2012 թվականի հուլիսին նոր դատական գործ սկսվեց հրատարակիչ Ռեջեփ Զերաքոլուի նկատմամբ, որը համարձակվեց դեմ գնալ թուրքական օրենքներին և հրատարակել գիրք հայերի ցեղասպանության մասին: Որպես մեկ այլ օրինակ կարող է ծառայել Քլարկ համալսարանի Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրության պատմաբան Թաներ Աքչամը, որի ցեղասպանության մասին գրքի հրապարակվելուց հետո մի շարք սպառնալիքներ հնչեցին վերջինիս նկատմամբ:

Սակայն ինչու է հայերի ցեղասպանության ճանաչումը այդքան խնդիրներ առաջացնում ժամանակակից Թուրքիայի համար, որ իբր ստեղծվել է Աթաթուրքի կողմից 1923 թվականին Օսմանյան Թուրքիայի ավերակների վրա և ոչ մի իրավական կապ չունի վերջինիս հետ: Կասկած չկա, որ բացի ազգայնական մտածելակերպից, որի համաձայն թուրք կառավարիչները 1923 թվականից ջանում են բոլորին մոռացնել տալ պետության էթնիկ-կրոնական արմատների մասին և մերժում են փոքրամասնությունների գոյությունը երկրում, ներկա իշխանությունները վախում են, որ ցեղասպանության ճանաչումը կարող է իր հետ բերել ֆինանսական պատասխանատվության հայերի նկատմամբ, ինչպիսին վճարում է Գերմանիան Իսրայելին: Բանը նրանումն է, որ քրիստոնյաները Թուրքիայում ամբողջովին զրկվել էին իրենց ունեցվածքներից:1915-1942 թվականը այն վերաբերվում էր հայերևին, իսկ 1942-1975 թվականները ուղղափառ հույներին:
Իսլամական ազգությունների համար ամբողջովին և թուրք նացիոնալ- իսլամիստների համար մասնավորապես ավելի նողակլի արարք գոյություն չունի, քան ընդունել պատմության մեջ թույլ տրված իրենց սխալները:

Այդ պատճառով Էրդողանը չի պատրաստվում ընդունել քրիստոնյա ղեկավարների` թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի, եպիսկոպոս Անդրեա Սանտորոյի, կաթոլիկ եպիսկոպոսների հանձնախմբի ղեկավար Լուիջի Փադովեսեի սպանության մեղքը մահմեդական ծայրահեղականների կողմից, իսկ հակառակ դրան ներողություն է պահանջում արևմտյան ղեկավարներից, մասնավորապես Նիկոլա Սարկոզիից: Անկարան միևնույն ժամանակ շարունակում է իր օժանդակությունը ցուցաբերել իսլամիստներին Չեչնիայում և Սիրաիյում:

Մասնավորապես 2012 թվականի օգոստոսին Ազատ սիրիական բանակի ահաբեկիչները, որոնք եկել էին Թուրքիայից և օգտվում են Անկարայի օժանդակությունից, հարձակում կատարեցին հայկական Քեսսաբ գյուղի վրա: Սակայն արևմտյան լրատվական միջոցները, որոնց շատ է հետաքրքրում փոքրամասնությունների հարցը, այս մասին հարցը, չնայած ու՞մ է հետաքրքրում թուրք քրիստոնյաների ճակատագիրը: