«Բարև Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանն, ով ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում բախում է ունեցել ու այնուհետւև ծեծվել է ոստիկանների կողմից, հայտարարել է, որ ամենից ծանր միջադեպը տարել է իր աղջիկը։
Ինչպես գրում է Aravot.am-ը, Մարտիրոսյանը հայտարարեց, որ որպես հետևանք իր դուստրը չի գնացել Ծիծեռնակաբերդ ապրիլի 24-ին։ «Երեկ իմ աղջիկը չեկավ Ծիծեռնակաբերդ: Ինքը միշտ իմ հետ եղել, Ծիծեռնակաբերդի երթին մասնակցել է: Երբ որ մայրս հարցրել է՝ ինչո՞ւ չես գալիս, ասում է հեռուստատեսությամբ ցույց է տվել ոստիկանին ու հարցրել՝ իրա՞նք էլ են էնտեղ լինելու: Ասում է՝ ասեցի հա, երեխան ասել է՝ ես չեմ գա, իրանք մենակ ծեծում են»: Արմեն Մարտիրոսյանը հարց ուղղեց՝ կարելի՞ է այսպես անել, սա՞ է լինելու ոստիկանության պահվածքը: և նշում, որ Արմեն Մարտիրոսյանը ՀՔԾ-ում ներկայացրել է այն , ինչ տեղի է ունեցել ապրիլի 9-ին:


