«TV Звезда»-ի կողմից ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված իր ռեպորտաժում ԼՂՀ-ը ներկայացրել է որպես անկախ հանրապետություն, ինչը բավական բարկացրել է Ադրբեջանին:

Ռեպորտաժում անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցին: 

Ադրբեջանական կայքերից տեղեկանում ենք, որ նրանց մասնավորապես դուր չի եկել այն փաստը, որ Բակո Սահակյանը ներկայացվել է որպես անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ: