Երեքշաբթի օրը Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները մեկօրյա հանգստից հետո մարզում են անցկացրել Տարասովկայում` պատրաստվելով ուրբաթ օրը կայանալիք Սարանսկի «Մորդովիայի» դեմ արտագնա հանդիպմանը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել «Անժիի» դեմ հանդիպումը, բուժզննում է անցել, որը ցույց է տվել ապքինման դրական տեղաշարժերը, տեղեկացնում է «կարմրասպիտակների» պաշտոնական կայքը:

Այսօր Ռուսաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը մարզման մի մասն անցկացրել է ընդհանուր խմբում, իսկ մնացած ժամանակ աշխատել է ֆիզպատրաստության մարզչի հետ:

ArmFootball.com