Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական նստաշրջանը: Առաջին իսկ օրն իրավիճակը թեժ էր: Բոլորի ուշադրության կենտրոնում ԵԽԽՎ-ում տեղի ունեցած հակահայկական զեկույցներն են: 

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը կոչ արեց չփորձել սևը ներկայացնել սև, սպիտակը` սև: Ինչպես նաև սրեր ճոճել` գործ անելու փոխարեն:

Բողոքում էր Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով պնդում էր, որ ժամանակին արտակարգ քայլեր չձեռնարկելու և արտաքին սխալ քաղաքականության հետևանքով ԵԽԽՎ-ում ընդունվեց մի բանաձև, որում առաջին անգամ ղարաբաղյան հակամարտության ընթացքում դիտարկվում է որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպաված տարածք: