Երգչուհի, հաղորդավարուհի Սյուզին իր միկրոբլոգում գրում է.
«Կրկին ամեն ուրբաթ 21:00-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել «Աջ, թե ձախ» հաղորդման կրկնությունները: Հետադարձ հայացք գցելով` հասկանում եմ, որ այնուամենայնիվ ճիշտ եմ վարվել համաձայնվելով վարել այս հաղորդումը: Հունվար ամսից մինչև հուլիս անցկացվել էր «Աջ, թե ձախ» հաղորդման հաղորդավարուհու քասթինգ, և երբ հուլիսին ստացա վարելու խնդրանք-առաջարկը, շուրջ երկու ամիս տատանվում էի համաձայնվել, թե ոչ: Սակայն հաշվի առնելով, որ հաղորդումը եթեր է գնալու իմ հարազատ ալիքով, որոշեցի ամեն դեպքում ընդունել առաջարկը՝ ստանձնելով ոչ միայն հաղորդավարի, այլ նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Բարի դիտում բոլորիս»: