Այսօր սկսվել է ԱԺ առաջին նստաշրջանը: Այն թեժ էր, լի քննարկումներով:
Ինչպես հայտնի է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը դեռ թափուր է: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի բացառում, որ հենց նա կարող է ընտրվել պաշտպան:
Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում: «Ամեն ինչ էլ հնարավոր է, էս կյանքում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե տեսնում է արդյո՞ք իրեն oմբուդսմենի պաշտոնում:
Իսկ ի՞նչ գործունեություն կծավալի Մովսիսյանը՝ ՄԻՊ նշանակվելուց հետո, պատգամավորը պատասխանել է, թե ինչ կուզի կանի: «Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց էլ կանեմ»,- ասաց նա: