Այսօր՝ փետրվարի1-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է գրանցվել Աշտարակ քաղաքում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի թիվ 9 տանը մահացած կին և տղամարդ կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 78-ամյա Ջուլիետա Ազիզյանի և 86-ամյա Վոլոդյա Ազիզյանի դիերը:
Ինչպես YN.am-ին ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հայտնեցին ՀՀ Քնչական կոմիտեից դեպքի առընչությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ըստ նախնական տեղեկութունների, դիակների վրա բռնության հետքեր չկան:


