«Հրապարակ» թերթը գրում է.

«Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ինչպես և խոստացել էր, ժամանել է Հայաստան։ Սակայն մինչ բոլորը սպասում էին, որ նա իր կուսակցության մեկնարկի մասին պետք է հայտարարի, նա զբաղված է «Համահայկական մրցանակաբաշխություն 2016» կազմակերպելով։ Մի ճռճռան խորագրի ներքո՝ «Համազգային միասնությունը՝ հավաքական ուժի և հզորության գրավական», նա մրցանակներ է բաժանելու «գիտական և ստեղծագործական աշխատանքների» համար։ Փաստորեն, Արա Աբրահամյանի փիառն այլևս հուսալի ձեռքերում է՝ կոմերիտական ու կուսակցական հարուստ անցյալ ունեցող տիկին Հրանուշ Հակոբյանի ձեռքերում»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: