«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ԱԺ գարնանային նստաշրջանը երեկ սկսվեց զավեշտալի միջադեպով, միայն թե, իրենք՝ ԱԺ պատգամավորներն այդպես էլ գլխի չեն ընկել կատարվածի մասին։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շփոթել է և ԱԺ այս նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգը երկու անգամ է դրել հաստատման, և պատգամավորներն էլ երկու անգամ քվեարկել են նույն հարցի օգտին:

Առաջին անգամ քառօրյան հաստատվել է 104 կողմ, 4 դեմ և 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, նրկրորդ անգամ նույն օրակարգին կողմ է եղել 99 հոգի, դեմ՝ 5-ը և ձեռնպահ 7-ը։ Ավելի ուշ խորհրդարանի հնաբնակ պատգամավորներից մեկը «ՉԻ» հետ զրույցում հիշեց, որ նման բան եղել էր Արմեն Խաչատրյանի՝ ԱԺ նախագահ եղած ժամանակ, միայն թե՝ այն ժամանակ Արմեն Խաչատրյանը միջազգային համաձայնագրերից մեկը հաստատման էր դրել 3 անգամ»։

Մանրամասները կարդացեք այսօրվա համարում։