Փետրվարի 2-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ Հարճիս գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին «ՎԱԶ-2101» մակնիշի 07 UO 469 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1963 թ. ծնված Հ. Հ.-ը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


