ՀՀ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.


Հետևում էի ՀԱԿԿ-ի հանրահավաքին: Մի տեսակ կարոտել էի:

Իհարկե, Րաֆֆին իր տեղն ուներ, բայց դե ՀԱԿԿ-ն ուրիշ է:

ՀԱԿԿ-ի ողջ հանրահավաքը, ինպես մինչ այդ` ողջ նախընտրական արշավը , նվիրված էր բացառապես Տարոն Մարգարյանին: 

Միակ միտքը, որ ոսկեղենիկ հայերենի հակկական տարատեսակով փորձում էին արտաբերել հակկականները այն էր, որ Տարոն Մարգարյանը "ձեն չունի": 

Բա, այ հարգելի գործընկերներ, եթե Տարոնը "ձեն չունի", 

ա. ինչո՞ւ եք ողջ ընտրարշավը կառուցել բացառապես Տարոնի հակաքարոզչության վրա:

բ. ինչո՞ւ եք դռնեդուռ ընկնում երևանցիների աչքերում իրենց քաղաքապետին վարկաբեկելու համար:

գ. ինչո՞ւ եք մի ամբողջ հանրահավաք նվիրել Տարոնին: 

դ. ինչու չհայտարարեցիք, որ դուք եք հաղթելու, այդ ո՞ւմ թողեցիք առաջատարի դափնիները:

ե. ինչո՞ւ եք Հայաստանի քաղաքական դաշտի Պուգաչովա դարձած (հա խոստանում է էլ չերգի, բայց հա երգում է) Լևոն Տեր-Պետրոսյանին այդ պատկառելի տարիքում տանից հանում-բերում, որ ինքն էլ իր "քաղաքագիտական վերլուծությունն" անի, անթերի կատարելով իր հին "հիթերը"` ԱՌԼԵԿԻՆՈՆ (վերջ ռեժիմին), ՄԻԼԻՈՆ ԱԼԻԽ ՈՈԶԸ (կեղծված ընտրություններ), ԴՎԵ ԶՎԵԶԴԻՆ (ՀԱԿ+ԲՀԿ), ՏՐԻ ՍՉԱՍՏԼԻՎԻԽ ԴՆԻԱՆ (իր ղեկավարած տարիների գովք) և Վ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԵ ՍԵԳՈԴՆԻԱ ԴՈԺԴԻՆ (միջազգային հանրությունը սատարում է Սերժ Սարգսյանին);

Իրականում անգամ սակավամարդ հանրահավաքով ՀԱԿԿ-ն Տարոն Մարգարյանին լուրջ ծառայություն մատուցեց: 

Այսօր Տարոնը լրացուցիչ քաղաքական կշիռ ձեռք բերեց:

Շնորհակալություն կազմակերպիչներին: