«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ գործադիրի ներկայացուցիչներից հետաքրքրվեց. «…Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի Ախուրյանում հիմնած շաքարի գործարանը իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում և կանտրաբանդայի բազմամիլիարդանոց մեխանիզմ է: Նա պատրաստի շաքարավազը ներկրում է, տանում գործարան՝ իբրև հումք, և այնտեղից հանում՝ իբրև արտադրանք՝ հարկերից խուսափելու համար…»:
«Ժողովուրդ»-ը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից փորձեց ճշտել օդում կախված լուրերի իսկությունը: «Նիկոլին մնա, կասի, թե նասկին էլ ա պատրաստի բերում, ցույց ա տալիս, թե ստեղ ա գործում»,- «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին պատասխանեց Սամվել Ալեքսանյանն ու անջատեց հեռախոսը: Երբ կրկին զանգահարեցինք, օտար լեզվով մեզ բացատրեցին, որ բաժանորդն անհասանելի է: Ըստ ամենայնի, նա երկրում չէր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: