Սանկտ Պետերբուրգում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 41-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց ֆրանսիացի Լորան Ֆրեսինեի հետ եւ վաստակելով 4,5 միավոր՝ վերստին 2-5-րդ տեղերն է բաժանում այս պարտիայում իր մրցակցի, ինչպես նաեւ անգլիացի Մայքլ Ադամսի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:
Միանձնյա առաջատարն է 5 միավոր վաստակած իսրայելցի Բորիս Գելֆանդը, որը երեկ միավորը կիսեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Հաղթողը չորոշվեց նաեւ Լիժեն-Ադամս եւ Անանդ-Սվիդլեր պարտիաներում: Վերջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցելու է Վաշիե-Լագրավի հետ: