Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վատառողջ է և բաց է թողել «Ռայո Վալյեկանոյի» հերթական մարզումը, հաղորդում է իսպանական ակումբի թվիթերյան էջը:

Ակումբը պատրաստվում է փետրվարի 6-ին «Լաս Պալմասի» դեմ կայանալիք Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ պայմանագիր է կնքել, բայց վարձակալությամբ հանդես է գալիս «Ռայո Վալյեկանոյում»: