Համատեղելիության հորոսկոպը հարաբերությունների մոջ խաղում է կարևոր, սակայն ոչ որոշիչ դեր: Յուրաքանչյուր մարդու դեպքում կարելի է գտնել յուրահատուկ մոտեցում, որը կբարելավի ձեր հարաբերությունները կամ կվերացնեի բացասական գործոնները:
Ինչպես գայթակղել Խոյին
Կին Խոյերը կարողանում են սիրել: Երբ նրանք սիրահարվում են, պատրաստ են ամբողջությամբ տրվել այդ սիրուն: Նրանք կնվիրաբերեն իրենց ժամանակը, ուժերն ու ռեսուրսները: Խոյերի հետ հարաբերությունները դասավորվում են արագ, դրանք լեցուն են իրադարձություններով և կրքով:
Չնայած այս ամենին, այս նշանի տակ ծնվախ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները իրենց լավ են զգում նաև միայնության մեջ: Ազատությունն ու անկախությունը Խոյերը երբեք չեն փոխի տղամարդու հետ, ով իրենց արժանի չէ:
Խոյերն ինքնուրույն են: Այս նշանի տակ ծնված կանայք երբեք սիրելիի վրա չեն դնի իրենց պատասխանատվությունը՝ բեռ դառնալով նրանց համար: Նրանց համար կարևոր է, որ վիճաբանության ժամանակ իրենց խոսքը լինի վերջինը և հենց այս պատճառով է զույգերի մեջ տարաձայնություններ առաջանում: Խոյերի համար դժվար է բաժանել իշխանությունը սիրելիի և իրենց միջև:
Խոյերի համար իդեալական տղամարդը նա է ով դոմինանտ չի հանդիսանում հարաբերություններում, սակայն նաև չի տրվում կանացի ճնշումներին: Նշենք, որ Խոյերն այնքան հպարտ են, որ նույնիսկ իրենց սխալի գիտակցումը թույլ չի տա նրանց առաջինը ներողություն խնդրել:
Կին Խոյին խելքահան անելու համար անհրաժեշտ է նրանց շռայլել հաճոյախոսություններ, սիրել և հպարտանալ նրանցով: Չարժե խանդի որևէ առիթ տալ, փորձել տիրել և կառավարել նրանց: Եթե Ձեզ հաջողվի Խոյերին «վարժեցնել», կստանաք կյանքի կրքոտ, հավատարիմ և ինքնավստահ ուղեկցի: