Խոյ: Լի եք էներգիայով: Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ կպահի ավելորդ անհանգստությունից:
Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշեռքի նժարին դնելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են, իսկ փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:
Ցուլ: Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Յոգայով զբաղվեք:
Հնարավոր է լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը: Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր- ինչ կվատանա:
Երկվորյակ: Գործնական ակտիվությամբ առանձնապես չեք փայլի: Միակ բանը, որ կարող եք անել, դա թուլանալն է: Հնարավորության դեպքում կարող եք ինքներդ ձեզ երես տալ. բավական են առողջարարական պրոցեդուրաներ, հաճելի գնումներ, միջոցառումներ, և բարձր տրամադրությունն ապահովված է:
Թեև ջանում եք հարազատների հետ լավ հարաբերություններ պահպանել և հնարավորինս խուսափել վեճերից, միևնույն է ձեզ մշտապես հիշեցնում են նախկինում թույլ տված սխալների մասին, իսկ ձեր նոր գաղափարներին ըմբռնումով չեն մոտենում: Երեկոյան ժամերին կտրականապես խուսափեք ծանր ֆիզիկական աշխատանքից, ինչպես նաև երկար ուղևորություններից:
Խեցգետին: Այսօր, անկասկած, հետաքրքիր զբաղմունք կգտնենք, ինչը թույլ կտա ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնել, այլև կօգնի բացահայտել ձեզ նորովի: Բարենպաստ օր է շփվելու համար բանիմաց և ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Նրանցից օգտակար ինֆորմացիա կստանաք:
Շատ զգացմունքային եք և հաճախ ճիշտ չեք ընտրում մարդկանց, ում հետ կարելի է կիսել զգացմունքներն ու մտքերը: Հետևաբար կարող եք հայտնվել անհարմար, անգամ վտանգավոր իրավիճակում: Շփման մեջ զգուշացեք հատկապես նրանցից, ովքեր տարիքով ավելի մեծ են: Բոլոր տեսակի թունավոր նյութերն այսօր կարող են վտանգավոր լինել: