Նազենի Հովհաննիսյանը գեղեցիկ անակնկալ է մատուցել Արամեին և կնոջը՝ Աննա Թովմասյանին:
Հայտնի և սիրելի հաղորդավարուհին ֆոտոալբոմ է նվիրել զույգին: Աննան ինստագրամյան իր էջում տեղադրել է ալբոմի լուսանկարը և իր շնորհակալական խոսքը գրել.
«Զբաղված եմ շատ հաճելի գործով: Ափսոս մեր օրերում շատ քիչ են ալբոմներ պահում և բոլոր նկարները հեռախոսների կամ համակարգիչների մեջ են թողնում: Ու մի օր էլ պատահական ջնջվում են, կամ հեռախոսն ենք կորցնում: Արդեն մոռացել ենք, թե ինչքան ջերմություն է մեզ փոխանցում ալբոմի մեջ դրված նկարները… Հասկանում ենք միայն երբ թերթում ենք հին ալբոմի էջերը: Նազենի Հովհաննիսյան, շնորհակալ եմ այս թանկ նվերի համար»,- գրել է Աննան: